Ահա թե ինչ եմ անում, որպեսզի խոհանոցային սպունգը չերևա, բայց լինի ձեռքի տակ

Օրեր առաջ խոհանոցում զբաղվում էի առօրյա գործերով: Գլխումս անսպասելի մի միտք ծագեց՝ խոհանոցային սպունգի վերաբերյալ: Երբ այն դրված է լինում լվացարանի կողքին, այնքան էլ էսթետիկ տեսք չի ունենում: Գուցե ասեք, որ խոհանոցում շատ տեղ կա, ու այն կարող ենք դնել որտեղ պատահի, բայց դա այդպես

չէ: Համաձայնեք, որ սպունգը միշտ պիտի լինի ձեռքի տակ: Միայն կանայք գիտեն, թե օրական քանի անգամ են ափսե լվանում: Բացի այդ, սպունգն ամենից շատ միկրոբ կուտակող առարկաներից մեկն է, իսկ շատերը շարունակում են պահել այն մթերքի ու աշխատանքային մակերեսի մոտ: Կարծում եմ, սա սխալ է: Ահա թե ինչ լուծում տվեցի

խնդրին Գտա անպետք շիշ: Կարևոր է, որ տարան հեղուկ բաց չթողնի: Սպունգի չափումներ արեցի, նշեցի ֆլոմաստերով ու կտրեցի: Ահա այսպիսի մի բան ստացվեց: Մեջը դրեցի սպունգը: Հետո թեթևակի ծալեցի «ականջիկը» ու փոքր անցք արեցի:

Վերցերցի մետաղական կախիչ՝ նախատեսված սրբիչների համար, ամրացրեցի լվացարանի տակ տեղադրված դարակի դռնակի ներսի կողմում: Կախեցի պատրաստածս տարան: Այնքան հարմար է ստացվել, իսկ խոհանոցն էլ ավելի կոկիկ տեսք ունի: