Ամենաբարակ ու համեղ նրբաբլիթները․ Պարզ բաղադրատոմս․ Անպայման պատրաստեք

Կարծում ենք, նրբաբլիթ սիրում են բոլորի ընատնիքում։ Սակայն դրանք ոչ միշտ են հաջող ստացվում՝ բարակ ու համեղ։ Որպեսզի կարողանաք պատրաստել ամենաստ ացված նրբաբլիթները, պահպանեք այս բաղադրատոմսը։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ ձու՝ 4 հատ ալյուր՝ 4 ճ․գ․ աղ՝ 0,5թ․գ․ շաքարավազ՝ 3 ճ․գ․ կարտոֆիլի կրախմալ՝ 4 ճ․գ․

կաթ՝ 0,5 լ ձեթ՝ 2 ճ․գ․ Պատրաստման եղանակ․ Առաջին հերթին խառնել չոր բաղադրիչ ները։ Խորը տարայի մեջ միացնել աղն ու շաքարավազը, ավելացնել ալյուրն ու կրախմալը։ Խառնել։ Այստեղ ավելացնել 4 ձուն և մանրակրկիտ հարել։ Հարելու

ընթացքում լցնել գոլ կաթը և ձեթը։ Պիտի ստացվի պղպջակներով թույլ խմոր։ Պատրաստել նրբաբլիթները տաքացրած տապակի մեջ։ Պատրաստի բլիթները դնել միմյանց վրա, ցանկության դեպքում քսել կարագ։ Բարի ախորժակ։