Այս բաղադրատոմսով թխվածք պատրաստելու համար կպահանջվի ընդամենը 10 րոպե+թխելու ժամանակը

Իզուր չեն մեր ընտանիքում պաշտում խնձորով թխվածքները: Միրգը գեղեցիկ տեսք է հաղորդում թխվածքին, իսկ խմորը ստացվում է առանձնահատուկ անուշաբույր և ախորժելի: Այս բաղադրատոմսով թխվածք պատրաստելու համար կպահանջվի

ընդամենը 10 րոպե+թխելու ժամանակը: Ցանկալի է պատրաստի թխվածքի վրա լցնել շաքարավազի և դարչինի խառնուրդ:Անհրաժեշտ բաղադրիչներ. ձու՝ 3 հատ կաթ՝ 180մլ կարագ՝ 80գ շաքարավազ՝ 150գ ալյուր՝ 300գ փխրեցուցիչ՝ 5գ խնձոր՝ 3 հատ

Պատրաստման եղանակ. Լավ հարել ձուն և շաքարավազը, որպեսզի զանգվածը բարձրանա։ Խառնել փափկած կարագի հետ: Ավելացնել կաթը, փխրեցուցիչն ու մաղած ալյուրը: Ջրիկ խմոր է ստացվում:  Խառնել առանց կեղևի ու կորիզի կտրատած խնձորի հետ, լցնել ձեթով պատված տապակի մեջ: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 35 րոպե: Բարի ախորժակ: