Այս կոտլետները պատրաստված են առանց մի գրամ մսի․բոլորիս կողմից սիրված մի բաղադրիչից այպիսի համեղ ուտեստ է ստացվում

Ինչպես պատրաստել շատ համեղ կոտլետներ՝ առանց մի գրամ մսի…անհրաժեշտ է բոլորի կողմից սիրված մի բաղադրիչ Առաջարկում ենք պատրաստել առանց մսի կոտլետներ, որոնք ստացվում են շատ համեղ և ախորժելի: Այն կարելի է մատուցել և

տաք, և սառը վիճակում: Պատրաստման եղանակ. Վերցնել 1կգ խոշոր կարտոֆիլ և բաժանել 2 մասի: Մի մասը դնել, որ եփվի աղով և չամանով ջրի մեջ: Կարտոֆիլը եփել կեղևով: Կարտոֆիլի մյուս մասը մաքրել և անցկացնել մանր քերիչով: Երբ կարտոֆիլի

առաջին մասը եփված լինի, մաքրել և տրորել: Երկու կարտոֆիլային զանգվածները խառնել, հում ձու, մանր կտրատած սամիթ, ճզմած 2 պճեղ սխտոր, աղ, սև պղպեղ և կարմիր պղպեղ ավելացնել: Պյուրեին ավելացնել մի քանի գդալ ալյուր և շատ քիչ գոլ

ջուր: Ձեռքերով ձևավորել կոտլետներ և տապակել տաք ձեթի մեջ: Ցանկության դեպքում պատրաստի կոտլետների վրա քերած պանիր ավելացնել և հալած կարագ լցնել: Մատուցել թթվասերով և մանանեխով սոուսի հետ, նաև թարմ վարունգի հետ: Բարի ախորժակ: