ՍԵԶՈՆԻ ՀԻԹ․ Անմա հական հարիսա պատրաստելու այս տարբերակը ձեզ շատ դուր կգա․ Համից չեք կշտանա

Եկեք այսօր պատրաստենք բոլորիս կողմից սիրված շատ համեղ հարիսան: Բաղադրիչները՝ հավի միս – 1 կգ 2. ձավար – 500 գ 3. աղ ըստ ճաշակի 4. յուղ: Պատրաստման եղանակը՝ Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրով: Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, լցնել այնքան ջուր, որ 4-5 սմ.

ծածկի կաթսայի պարունակությունը: Եռալուց սկսած փրփուրը հեռացնել: Եփել մարմանդ կրակի վրա: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն միատարր շիլա: Պարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում առանձնացած ոսկորները հանել: Վերջում աղ անել: Մատուցել`վրան յուղ դնելով: