Աշնանային հագեցնող ու անչափ համեղ աղցան, որ կզարդարի սեղանն ու դուր կգա բոլոր հյուրերին․ շատ արագ է պատրաստվում

Բաղադրությունը Գազար-2 հատ, Սխտոր-3-4 պճեղ, Ապխտած երշիկ-200 գ., Թարմ վարունգ-2 հատ, Պանիր-200 գ., Պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա, Մայոնեզ-200գ: Պատրաստման եղանակը Գազար հում ժամանակ քերեք միջին չափի անցքերով քեփրիչով և խառնեք մամլիչով անց կացրած սխտորի և մայոնեզի հետ:

Երշիկը և վարունգը փոքր քառակուսիների բաժանեք: Պանիրը քերեք միջին չափի անցքերով քերիչով: Աղցանը տարածեք շերտ առ շերտ՝ գազարը սխտորով, ապա երշիկը և քսեք մայոնեզ,հետո վարունգը շարեք, ապա վրան դրեք եգիպտացորեն: Զարդարեք աղցանը սամիթով: