Առանց ալյուրի և շաքարի համեղ քաղցրավենիք, որն ուղղակի հալվում է բերանում․ Տեսանյութ

Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր սիրում են քաղցր, և նրանք, ովքեր գժվում են քաղցրի համար: Բայց կան նաև այնպիսինները, որոնք ստիպված են ավելորդ քաշի պատճառով հեռու մնալ քաղցրից: Այստեղ կիմանաք, թե իր քաղցրավեն իքները հավելյալ քաշ չեն ավելացնի:Կոնֆետներ չամիչով, նարնջի կեղևով և մեղրովԲաղադրանյութեր. 1. Չամիչ — 1 բաժակ 2. Հունական պոպոք — 1

բաժակ 3. 1 նարնջի կեղև 4. Մեղր — 2 ճաշի գդալ 5. Կոկոսի կամ կակաոյի փոշի: Պատրաստում.Պոպոքը բլենդերով մանրացնում ենք: Լցնում ենք խորը ափսեի մեջ: Քերում ենք նարնջի կեղևը: Մանրացնում ենք չամիչը, խառնում ենք կեղևի և մեղրի հետ, մինչև միատարր մասսա դառնա: Ավելացնում ենք պոպոքն ու խառնում: Թաց ձեռքերով գնդիկներ ենք պատրաստում: Թաթախում ենք կոկոսի կամ կակաոյի փոշու

մեջ: 2-3 ժամ թողնում ենք սառնարանում: Մրգային աղցան յոգուրտով։ Բաղադրան յութեր. 1. Բանան — 2 հատ 2. Մեծ նարինջ — 1 հատ3. Կիվի — 1 հատ 4. Խուրմա — 1 հատ 5. Քաղցր խնձոր — 2 հատ 6. Յոգուրտ 7. Լիմոնի հյուրթ — 1 ճաշի գդալ 8. Անանուխի տերևներ Պատրաստում. Լվանում և մաքրում ենք բոլոր մրգերը, կտրատում ենք հավասար քառակուսիներով: Մինչ այլ մրգերը հետ խառնելը խնձորի

վրա լիմոնի հյուր ենք ցանում: Մրգերի վրա լցնում ենք յոգուրտ և զարդարում անանուխի տերևներով: Կոզինախ շոգեփումԲաղադրանյութեր. 1. Մաքրված արևածաղկի սերմեր — 200 գրամ 2. Մեղր — 2 ճաշի գդալՊատրաստում. Սկզբում պատրաստում ենք ֆորման: Տափակ ափսեի վրա դնում են սննդային մագաղաթն ու

վրա սառը ջուր ցանում: Մեղրը դնում են շոգեփի մեջ և միացնում այն: Սպասում ենք, մինչև մեղրը վերածվի կրեմի: Արևածաղկի սերմերը դնում ենք մեղրի մեջ և 15 րոպե խառնում: Տաք կոզինախը դնում են ափսեի վրա և տարածքում: Մինչև ամբողջական սառչելը կտրելու համար տեղեր ենք գծում: Թողնում ենք կես ժամ: