Եթե ձեր ընտանիքում նույնպես սիրում են տնական թխվածքներ, իսկ դուք այնքան էլ շատ ժամանակ չունեք, այս բաղադրատոսմն կօգնի ձեզ: Առաջարկում ենք թխել շատ արագ թխվածքաբլիթ, որի համար նախատեսված բաղադրիչները հավանաբար հենց այս պահին կան ձեր խոհանոցում: Մածունը կարող եք փոխարինել բնական
յոգուրտով: Անհրաժեշտ բաղադրիչներ. մածուն՝ 0,5 բաժակ ձու՝ 1 հատ շաքարավազ՝ 2 ճ.գ. սոդա՝ 0,5 թ.գ. ալյուր՝ 1,5 բաժակ Պատրաստման եղանակ. Խառնել խորը տարայի մեջ ձուն և շաքարավազը, նաև մածունը: Հարել՝ մինչ համասեռ զանգված ստանալը: Ավելացնել սոդան: Լցնել ալյուրը և լավ խառնել: Թույլ խմոր կստացվի, ու այդպես էլ
պիտի լինի: Տապակին ձեթ քսել, գդալով բաժին-բաժին լցնել խմորը: Թխվածքա բլիթների միջև հեռավորություն պահպանել, որպեսզի դրանք չկպչեն թխվելիս: Տաքացնել ջեռոցը մինչ 190 ջերմաստիճանի, թխել 10–15 րոպե: Մատուցել սառած վիճակում: