Առաջիկա օրերին եղանակը ՍԱՍՏԻԿ ցրտելու է․ Սպասվում է առատ ձյուն ու մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են. Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 01-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 01-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 14-16 աստիճանով։