Առ ողջապահության նախարարությունը՝ կո րոնավի րուսի նոր՝ «Օ միկրոն» շտ ամի մասին

2021 թվականի նոյեմբերին Առող ջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կոր ոնավի րուսի նոր տարբերակի՝ «Օմի կրոնի» մասին: Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմի կրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առ ողջապահության նախարարությունից։ Այս պահին պարզ չէ, «Օմի կրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կո րոնավի րուսային հի

վանդության դեպքերը: Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է «Օմի կրոն» տարբերակով, թե՞ այլ գործոններով: CO VID-19-ի հարուցչի բոլոր տարբերակները, ներառյալ ամբողջ աշխարհում գերիշխող «Դե լտա»-ն, կարող են հանգեցնել հի վանդության ծանր ընթացքի և մա հվան՝ հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։ «Օմ իկրոնը» կարող է բարձրացնել կրկնավարա կի վտ անգը։ Ըստ այդմ, պա տվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հի վանդության ծանր ընթացքից և մա հվան դեպքերից: Պայմանավորված այն հանգամանքով, որ «Օմ

իկրոն» տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում’ ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենո մային սեկվենավորման գործընթացը: Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամա ճարակային միջոցառումներ ձեռնարկել C OVID-19-ի հարուցչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և

գիտական մոտեցմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել կորո նավ իրուսային հի վանդության դեմ պա տվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին: Առո ղջապահության նախարարությունը հետամուտ է առո ղջապահական միջազգային կառույցների` CO VID-19-ի և դրա նոր շտա մների մասին ուսումնասիրություններին և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա: Պետք է հաշվի առնել, որ ներկայացվող տվյալները ենթակա են փոփոխման` պայմանավորված ի հայտ եկող նոր հանգամանքներով: