ԳԱԶ ՉԻ ԼԻՆԻ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ․ հայտնել են հասցեները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գ.Նժդեհի, Սմբատ Զորավար, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի, Բրյուսով թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության

հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: