Գե րիների նոր խումբ է գալիս հայրենիք․ հայտնի են անունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան են վերադառնում 5 հայ ռ ազմագե րիներ․ Ամբարդանյան Մելս Կարապետի, Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Մանուկյան Ժորա Վանոյի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի, Մանուկյան Հովսեփ Ռոբերտի»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագ րեսիվ պատ երազմ սանձազերծելու և վարելու,

ռա զմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատ երազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զի նծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գր ոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հար ձակման օբյեկտներ դարձնելու և հրե տակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագ րեսիվ պատե րազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զո հված զի նծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զի նծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գեր եվարված ընդհանուր թվով 108 զի նծառայողներ և քաղաքացիական անձինք»։