Եղանակը այսօր և առաջիկա օրերին․ Ի՞նչ է սպասվում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային

գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ: