Ես փչացրել եմ որդուս կյանքը.երբեք ինձ չեմ ների դրա համար

Իմ անունը Անահիտ է, 65 տարեկան եմ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ: Հույս ունեմ, որ այն ձեզ կսովորեցնի չխառնվել ձեր երեխաների կյանքին: Ես ունեմ դուստր և որդի: Աղջիկս ամուսնացած է, սպասում է իր երկրորդ բալիկին: Իսկ որդուս կյանքը ոչ մի կերպ չի դասավորվում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որդիս

ծանոթացրեց իր ընտրյալի հետ, սակայն նա ինձ առաջին իսկ հայացքից դուր չեկավ: Այդ կինը որդուցս երեք տարով մեծ էր, հասարակ ընտանիքից, ես փորձում էի որդուս համոզել, որ այդ աղջիկն իրեն հարմար չէ, բայց նա ինձ չլսեց: Ամուսնացան, իսկ ես նույնիսկ հարսանիքին չգնացի: 2 տարի նրանք ուրիշ քաղաքում ապրեցին, այդ

ամբողջ ընթացքում մենք 3 անգամ ենք խոսել հեռախոսով: Իսկ հետո էլ որդիս վերադարձավ տուն. նրանք ամուսնալու ծվել էին: 1 տարի անց նա սկսեց ուրիշ կնոջ հետ հանդիպել: Արտաքիքնից բարի և հմայիչ աղջիկ էր, բայց հետո իմացա, որ նա աղանդավոր է: Ես որդուս կտրուկ ասացի, որ նրանք չպետք է ամուսնանան, քանի որ

այդ աղջիկը կքա յքայի որդուս ուղ եղը: Որոշ ժամանակ անց որդիս ինքնակամ դուրս եկավ աշխատանքից, սկսեց ամեն օր խմել…ես մոլորության մեջ եմ: Գիտակցում եմ, որ ես եմ մեղավորը, բայց հիմա էլ չեմ կարողանում ինչ-որ բան փոխել: Ես ինքս փչացրեցի որդուս կյանքը..37 տարեկանում նա ոչինչ չունի. ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ աշխատանք.. Նրա նախկին կանայք արդեն վաղուց ամուսնացել են, երեխաներ ունեցել..Չգիտեմ, ինչպես վարվեմ, ինչ անեմ