Երկար տարիներ աշխատել եմ արտասահմանում, 3 երեխաներիս համար տուն գնել, իսկ նրանք ինձ անգամ

Իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ արտասհմանում, սակայն երևի 5 օր չեմ հանգստացել։ Ես անդադար աշխատել եմ՝ կարոտելով ընտանիքիս ու երեխաներիս։ Երբ կարոտը շատ էր տանջում, ես ինքս ինձ կրկնում էի, որ այստեղ եմ հանուն նրանց լավ ապագայի, պիտի նրանց ապահովեմ ամեն ինչով։ Ցա վոք, երբ կրտսեր երեխաս 4 տարեկան էր, կորցրեցի ամուսնուս։ Ու ես հասկանում էի, թե ինչ մեծ պատասխանատ վություն կա ինձ վրա։ Էլ ո՞վ, եթե ոչ ես, հոգ կտաներ երեխաներիս մասին։ Չնայած

նրան, որ տարեց տարի ինձ համար աշխատելն ավելի էր դժվարանում, միևնույնն է, մնացի այնտեղ այնքան, մինչև որ երեքի համար էլ առանձին բնակարան գնեցի ու վճարեցի ուսման վարձերը։ Եվս 1 տարի էլ աշխատեցի, որ վերադառնալուն պես վերանորոգեմ իմ տունը ու հանգիստ ապրեմ։ Որքան լավ էր հարազատ երկիր գալը, այնքան էի կարոտել ամեն ինչին ու բոլորին։ Իմ վերջին գումարով սկսեցի իմ տան վերանորոգումը․ այն շատ հին էր, երկար տարիներ ոչ ոք չէր ապրել։ Տունը կարգի

բերելու համար լուրջ միջոցներ էին անհրաժեշտ։ Զգացի, որ երեխաներս օրեցօր ավելի քիչ են զանգում, ամեն մեկն ապրում է իր կյանքով։ Վերջապես ավագ որդիս իր տուն հրավիրեց, ու այնտեղ էին մյուս տղաս ու աղջիկս։ Երջանկությունս հնարավոր չէր նկարագրել խոսքերով․ ես նրանց այդքան տարի չէի տեսել, ու հասկանում էի, որ նրանք արդեն մեծ, կայացած, մասնագիտություն ստացած մարդիկ են, ու դրանում կա իմ ներդրած լուման։ Խոսում էինք երկար, պատմում, կիսվում․ Նրանք ինձ արտաս

ահմանի մասին էին հարցուփորձ անում։ Ու մեկ էլ աղջիկս խոսքի մեջ ասաց, որ թեպետ ինքը լավ փաստաբան է դարձել, բայց չի ուզում որևէ մեկի մոտ աշխատել։ Սեփական գրասենյակը բացելու մտադրություն ունի։ Ես չհասցրեցի արտահայտել ոգևորությունս, երբ նա հայտնեց․ —Մայրիկ, ինչ կլինի, գնա արտասահման, մի քիչ էլ աշխատիր, օգնիր, որ կարողանամ սկսել իմ գործը։ Զարմանքից քարացա մի պահ, հետո փորձեցի առանց էմոցիաների, հուզմունքի բացատրել, որ տարիքս ու առ ողջու

թյունս չեն ներում։ Իսկ հետո իսկական սա րսափ սկսվեց․ նրանք հերթով սկսեցին դժգոհել, որ էլի շատ պլաններ ունեին, իսկ ես վերադարձել եմ ու հրաժարվում եմ օգնել իրենց․․․ Այսինքն երեխաներս ավելի շատ ուզում են տեսնել իմ գումարը, քան ինձ․․․ Ես վեր կացա ու գնացի տուն։ Վստահությունս, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, անհետացավ․․․ Գուցե պիտի ապրեինք աղքատ, ամեն ինչից զուրկ, բայց նրանք գնահատեին իմ արածը․․․ Այլ ոչ թե այսքան անշնորհակալ ու եսասեր երեխաներ մեծացնեի՝ իմ առո ղջության ու երիտասարդ տարիների հաշվին․․․