Թե ինչու ավելի շուտ չեմ կարդացել այս բաղադրատոմսը. կոտլետին ավելացնում եմ մի հավելյալ բաղադրիչ, ու այն հալվում է բերանում

Բոլորի ընտանիքներում էլ կան մի քանի սիրված ուտեստներ, որոնք ամենից հաճախն են պատրաստվում: Մեր ընտանիքում՝ այս կոտլետներն են: Դրանք ստացվում են անչափ նուրբ ու համեղ: Ու սա ի շնորհիվ մի յուրահատուկ բաղադրիչի. խոսքը մանանեխի մասին է: Պատրաստում եք այս հյութեղ ու խրթխրթան կոտլետը, նաև

հասարակ բանջարեղենային աղցան ու վերջ… Ընթրիքը պատրաստ է: Անհրաժեշտ բաղադրիչներ. խոզի աղացած միս՝ 500գ տավարի աղացած միս՝ 500գ սոխ՝ 1–2 հատ սխտոր՝ 1 պճեղ ձու՝ 2 հատ բատոն հաց՝ 50–60 գ կաթ՝ 100 մլ մանանեխ՝ 1,5–2 թ.գ.

կանաչի՝ 2 ճ.գ. պաքսիմատ՝ 100 գ աղ՝ ըստ ճաշակի սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակ. Մանր կտրատել սոխն ու տապակել ձեթի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը:Վերցնել 3 կտոր բատոն, կտրել կեղևը, փափուկ մասը թրջել կաթի մեջ:

Քամել ավելորդ հեղուկն ու հացը լցնել մսի մեջ: Ավելացնել ձուն, ճզմած սխտորը, տապակած սոխը, մանրացրած կանաչին, մանանեխը, աղն ու պղպեղը: Լավ խառնել մոտ 10 րոպե: Պիտի ստացվի համասեռ ու պլաստիկ զանգված: Ձեռքերը թրջել ջրով ու կոտլետներ ձևավորել: Թաթախել պաքսիմատի մեջ ու տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մոտ 5 րոպե յուրաքանչյուր կողմից: Բարի ախորժակ: