Ինձ մոտ բլինչիկի լիստերը միշտ այսպես ծակոտկեն ու անչափ նուրբ են ստացվում, ահա, թե ինչում է գաղտնիքը

Բաղադրությունը Ջուր 650 մլ, Ցորենի ալյուր 300 գր, Մանկա 100 գր, Դեղնուցներ 2 հատ, Շաքար 1 թեյի գդալ, Արևածաղկի ձեթ 1 թեյի գդալ, Խմորիչ 0,5 թեյի գդալ, Փխրեցուցիչ 0,5 թեյի գդալ, Աղ 1 պտղունց: Պատրաստման եղանակը Մի խորը ամանի կամ կաթսայի մեջ խառնեք բոլոր չոր բաղադրիչները՝ մաղած ալյուրը, մանկան,

շաքարը, խմորիչը, փխրեցուցիչը: Լցրեք յուղը, ավելացրեք ձվի դեղնուցները, լցրեք տաք ջուր և խառնեք մանրակրկիտ: 1-2 րոպե հարեք զանգվածը միքսեռով կամ բլենդերով: Ծածկեք կափարիչով և թողեք տաք տեղում մեկ ժամ ու կես: Խմորը 2 անգամ մեծանում է, նրբորեն խառնեք և կիսով լցրեք առանց յուղ թեթև տաքացրած

տապակի մեջ: Կրակը պետք է լինի մի քիչ ավելի թույլ: Երբ վերին ծակոտկեն կողմը չորանա, նրբաբլիթը պատրաստ է: Քանի որ շաքարավազը խմորի մեջ քիչ ենք ավելացնում, նրբաբլիթների համը գրեթե չեզոքանում է: Առանձին խառնեք 50 գ հալված կարագի հետ 70 գ մեղր և մատուցեք նրբաբլիթների հետ: