Ինչի համար եմ սառույցի ֆորմայի մեջ ատամի մածուկ լցնում և սառեցնում. անգին խորհուրդ

Հավանաբար բախվել եք տհաճ խնդրի հետ, երբ խոհանոցային տախտակը պահանջում է լավ մաքրում: Սոխի կամ ձկան հոտից ազատվելն այնքան էլ հեշտ չէ: Դրա համար էլ ստիպված ենք լինում այն ժամերով շփել կոշտ սպունգով: Եթե վաղուց եք փնտրել արդյունավետ միջոց, ուրեմն կարող եք հանգիստ շունչ քաշել: Սառեցրած ատամի մածուկը հիանալի է վերացնում հոտը, ախտահանում և լվանում տախտակը,

ինչպես նաև տարբեր մակերեսները: Կարող եք կարծել, թե այս հնարքը չի կարող օգտակար լինել, բայց իրականում սա հզոր միջոց է, որն ապահովում է հիանալի արդյունք: Ատամի մածուկով մաքրումն ավելի անվ տանգ է, քան քի միական նյութերի օգտագործումը: Ինչպես պատրաստել հրաշք միջոցը Վերցնել սառույցի ֆորմա կամ որևէ այլ հարմար նմանատիպ տարա: Ատամի մածուկի որակից այս դեպքում շատ քիչ

բան է կախված, այնպես որ կարող եք վերցնել ամենամատչելին: Հաշվի առեք, որ մածուկ շատ է պետք: Լցրեք այն ֆորմայի մեջ՝ մինչ եզրերը: Մածուկ լցրեք միայն մի քանի հատվածներում, քանի որ նույնիսկ այդքանը կարող եք օգտագործել երկար ժամանակ: Թափահարեք ֆորման, որպեսզի մածուկը հավասարաչափ բաշխվի: Այժմ ֆորման ուղարկեք սառցարանը՝ մինչ մածուկի լիարժեք սառելը: Սառած

խորանարդիկներն օգտագործելը շատ հեշտ է: Հենց որ տախտակը մաքրելու կարիք լինի, ուղղակի հանեք մի կտոր սառույց: Դրանով շփեք տախտակը և լվացեք գոլ ջրով: Արդյունքը վարկենապես նկատելի կլինի: Ի դեպ, ատամի մածուկով լվանալուց հետո մակերեսն ավելի մաքուր է լինում, քան փրփուր օգատործելուց հետո: Մի հանեք խորանարդիկները ժամանակից շուտ, քանի որ դրանք շատ արագ են հալվում: