Ինչպե՞ս ապրել 100 տարի. Այս մարդիկ գտել են գաղտնիքն ու ապրում են 145 տարի

Հիմալայների բարձրունքներում՝ Հունզա գետի մոտակայքում, ապրում է առանձնացված մի ցեղ, որն արդեն տասնամյակներ գիտությանը հանգիստ չի տալիս: Բանն այն է, որ ցեղի գրեթե բոլոր բնակիչները երկարակյաց են: 100-ամյակը նրանց համար արդեն սովորական է: Ցեղում կան նաև մարդիկ, ովքեր ապրել են մինչև 145 տարի:Հարևան ցեղերն իրենցից ներկայացնում են տիպիկ արևելյա ազգություններ, սակայն այս ցեղի մարդիկ նման են եվրոպացիների: Ըստ ավանդույթի՝ այս փոքր

բնակատեղին հիմնել են Մակեդոնացու զինվորները: Նախալեռների ժողովուրդ: Այս ցեղն ապրում է երեք ամենաբարձրադիր վայրերի խաչմերուկում: Այն անվանում են նաև «լեռների հանդիպման վայր»: Բնակավայրը պատկանում է Պակիստանին, սակայն այնտեղի պաշտոնյաները գրեթե չեն լինում այստեղ: Լեզուն և մշակույթը: Մարդիկ խոսում են սեփական լեզվով՝ բուրուշերեն, իսկ նրանց կրոնը Իսմայիլիզմն է՝ Իսլամի ամենամիստիկ տեսակը: Այդ կրոնը նրանց տալիս է կամքի անսահմանափակ

ազատություն: Առ ողջություն:Բնակիչները սիրով -10 աստիճան սառնության ժամանակ լողանում են սառցե գետում: 50-ն անց կանայք երիտասարդ աղջկա տեսք ունեն: Անգլիացի բժ իշկ Ռոբերտ ՄակԿարրիսոնը գրել է, որ 60 տարեկանում մայրանալն այստեղ նորմալ է: Սեզոնային դիետաԱյստեղ սնունդ շատ կա: Ամառը հիմնականում ուտում են մրգեր և բանջարեղեն, իսկ ձմեռը՝ ծիրանի չիր և հացահատիկեղեն: Գարնանային սովի ընթացքում (երկու-երեք ամիս, մինչև մրգերը

կհասնեն), բնակիչներն իրենց օր գանիզմը պահում են բացառապես հացահատի կներով: Ազգ՝ առանց հի վանդությունների: Մեկ այլ անգլիացի՝ Ռոբերտ Բիրխերը, ուսումնասիրել է նրանց երկար տարիներ և գիրք գրել՝ վերնագրելով այն «Ազգ՝ առանց հիվանդությունների: Երկարակեցության մոդելը: Այսպես, 100 տարի ապրելու համար

նախևառաջ հարկավոր է հրաժարվել շատ միս ուտելուց: Այս բնակիչները ստիպված են բուսակեր դարձել, քանի որ տարածքում կենդանիներ չկան: Մրգերն ու բանջա րեղենը պետք է ուտել հում վիճակում: Նրանք նաև չունեն ալկ ոհոլ և քաղցր: Դա նույնպես դրական է ազդում երկարակեցության վրա: Ավելացրեք ցանկին նաև աղի քչությունն ու պասը և երկարակեցության բաղադրատոմսը պատրաստ է: