Ինչպես եմ անում, որ ակնոցս միշտ անթերի մաքուր մնա․ պետք չեն կտորներ ու հատուկ միջոցներ

Տարատեսակ լաքաները, մատների հետքերը ակնոցների վրա ոչ միայն բարկացնում են, այլև խանգարում։ Ամեն ինչ խավարում է ու տեսողությունն էլ ավելի վատանում։ Իսկ կտորը, որով հնարավոր է լավ մաքրել ակնոցը, ոչ միշտ է ձեռքի տակ կամ մաքուր չէ։ Կիսվում ենք պարզ հնարքով, որը կօգնի ակնոցները պահել մաքուր վիճակում,

որպեսզի նման խնդիր չառաջանա։ Անգամ եթե ամեն ինչ զգույշ եք անում ու ակնոցն էլ պահում եք պատյանի մեջ, միևնույնն է, դա չի օգնի, քանի որ օգտագործելու ընթացքում այն հաստատ կկեղտոտվի։ Միկրոֆիբայից կտորները ձեզ հետ ամենուր տանելու փոխարեն փորձեք սա։ Հավանաբար նկատած կլինեք, որ այդ կտորներն էլ

երբեմն հետքեր են թողնում ապակու վրա։ Պետք չեն ոչ կտորներ, ոչ անձեռոցիկներ Վերցրեք աման լվանալու հեղուկ։ Ակնոցի ապակիները լվացեք միայն հեղուկով՝ ձեռքերով լավ շփելով։ Այնուհետև գոլ ջրի թույլ հոսքի տակ պահելով՝ զգուշորեն

պարզաջրեք։ Շփել այլևս պետք չէ։ Այնուհետև չորացրեք հարդարիչով։ Արեք սա 1 րոպեից ոչ ավել։ Ակնոցը միշտ պահեք պատյանի մեջ։ Այսպես ակնոցը երկար ժամանակ կմնա մաքուր ու առանց որևէ հետքերի ու բծերի։