Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է, թե ինչու են այդքան տարօրինակ անուն տվել երեխային․ ՆՈՐ ՖՈՏՈ

Արդեն տեղեկացրել ենք, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյան մայրիկ է դարձել։ Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր առաջնեկի հետ և կից գրել․ «Յան Վահրամի Պետրոսյան․ Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։ 2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։ Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առո ղջություն ու խաղաղություն»։