Լոլիկը մարինացնում եմ միայն այս կերպ. Համն ու բույրն ուղղակի անկրկնելի են, իսկ պատրաստման ձևը՝ ահավոր հեշտ

Անհրաժեշտ է 1 կգ չերրի լոլիկ, 250 մլ ձիթապտղի յուղ, 4 պճեղ սխտոր, 3 ճաշի գդալ գինու քացախ, 1 կիտրոնի հյութ, հատիկավոր սև պղպեղ, մի պտղունց աղ, ուրց: Ինչպես պատրաստել Լոլիկը լվանալ, չորացնել: Դնել ջեռոցի թավայի վրա, ծածկել

պերգամենտով և դնել ջեռոցում: Չորացնել 90 ° C-ում 3-4 ժամ, լոլիկը պետք է փափուկ լինի: Հաստ հատակով թավայի մեջ տաքացնել յուղ, տապակել մանր կտրատած սխտորը մինչև ոսկեգույն դառնա: Հանել, մի կողմ դնել: Սխտորի բույրով

յուղի մեջ պատրաստել լոլիկը, շաղ տալ շաքարավազը, կարամելացնել 2 րոպե: Ավելացնել քացախ և բարձրացնելով կրակը, թողնել գոլորշիանա: Լոլիկը յուղի հետ միասին տեղափոխվել ապակե բանկայի մեջ, ավելացնել տապակած սխտոր, ուրց, կիտրոնի հյութ և մանրացված սև պղպեղի հատիկներ: