«Ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր» Սա, թեև Տիգրան Կարապետյանի հեղինակային երգը չէր, սակայն բոլորիս հոգեհարազատ կատարում էր

2001 թ. Տիգրան Կարապետյանը հիմնադրեց ԱԼՄ մեդիա հոլդինգը։ Հեռուստալիքով ցուցադրվում էին համերգներ, որտեղ կարող էին մասնակցել գրեթե բոլոր ցանկացողները, ինչպես նաև Կարապետյանի բարեգործական ակցիաները Կարապետյանը ուներ նաև ծրագրեր, որտեղ նա վերլուծում էր քաղաքական

իրադարձությունները ժողովրդի լայն զանգվածներին հասկանալի լեզվով։ 2010 դեկտեմբերին ընդունվեց որոշում ԱԼՄ-ի փակելու վերաբերյալ։ Կարապետյանը եթերում հայտարարեց, որ դա քաղաքական որոշում է ու կոչ արեց պայ քարել այդ անարդարության դեմ։ 2011 թվականին հունվարի 7-ից Երևանում, Գյումրիում,

Վանաձորում տեղի ունեցան հանրահավաքներ։ Հունվարի 19-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որտեղ նա հայ ժողովրդի անունից 15 կետերից պահանջ ներկայացրեց իշխանություններին։ Հունվարի 20-ին եթեր հեռարձակվեց ԱԼՄ-ի վերջին հաղորդումը։