ԾՆՈՂՆԵՐ, ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ․ Կարևոր լուր աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։ Իրավաբան․net-ը հայտնում է, հրամանի համաձայն, ձմեռային արձակուրդների օրերը․

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։ 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ։