Ծն նդաբերությունից հետո գիրացել էի և տգեղացել, իսկ ամուսինս իր համար նոր կին գտավ՝ նիհար ու գեղեցիկ կազմվածքով․ 5 տարի անց մենք նորից հանդիպեցինք

Ծննդաբերությունից հետո մի փոքր քաշս ավելացավ։ Ես կենտրոնացած էի երեխայի խնամքի վրա և մոռացել էի իմ մասին: Իսկ ամուսինս սկսեց ինձ վիրավորել, ասում էր կով ես դարձել և ինձ օգնության ձեռտք մեկնելու և քաջալերելու. «Ոչինչ, սպասիր, ամեն ինչ նկկարգավորվի», գնաց ուրիշ կնոջ մոտ և այլևս չվերադարձավ։ Մնացի երեխան գրկիս, այստեղ մանրամասներն անտեղի են, կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է։

Ի վերջո հոգնեցի տառապելուց ու ուժ գտա կյանքի վերադառնալու։ Ես առավոտյան սկսեցի վազել նրա հետ, մարզանք էի անում, թեև հոգեպես շատ դժվար էր, բայց դա շեղում էր մռայլ մտքերից։ Ես սկսեցի սպորտով զբաղվել, աշխատանքի անցնելով սկսեցի հաճախել ֆիթնես սրահ: Ֆիթնեսի մարզիչը ուշադիր և համբերատար մարդ էր։ Մի երկու տարի անընդհատ սրահ հաճախելու արդյունքում բարելավեցի

կազմվածքս: Կրկին սիրեցի ինձ, սիրեցի իմ մարմինը: Մի անգամ մարզասրահի պայուսակով ու սպորտային համազգեստով տուն վերադառնալիս նկատեցի, որ մուտքի մոտ կանգնած է նախկին ամուսինս։ Ծաղիկներով ու քաղցրավենիքներով: Երևի դոմոֆոնը զանգում է, բայց որդիս չի բացում։ Այստեղ ես հասկանում եմ, որ հենց այստեղ և հենց հիմա, հնարավորություն ունեմ տալ նրա արժանի պատասխանը:

— Կներեք, դուք այս մուտքու՞մ եք ապրում, կարո՞ղ եք բացել դուռը: Ես քմծիծաղ տալով նայեցի նրան: — Լիդա՞, աչքերիս չեմ հավատում, ի՜նչ գեղեցկուհի ես դարձել: — Դու ունես 10 վայրկյան այս բակը լքելու համար: — Կարո՞ղ եմ որդուս տեսնել: -Ո՛չ, հեռացի՛ր: Դու դրա իրավունքը կորցրիր, երբ մեզ լքեցիր ու թողեցիր բախտի քմահաճույքին, իսկ այժմ հեռացիր: Նա գլխիկոր հեռացավ, հետ-հետ նայելով: Ցանկության դեպքում երազանքներն իրականանում են