Կակաոյի այս դիմակն իսկական ՓՐԿՈՒԹՅՈՒՆ դարձավ մաշկիս համար, հիմա մաշկս ասես երեխայի մաշկ լինի

Տնական հակակնճիռային դիմակ Այս դիմակի ազդեցությունը նկատելի է մի քանի պրոցեդուրաներից հետո՝ մաշկը ձգվում է, իսկ նուրբ կնճիռները ջնջվում են, ասես չկան։ Առաջին քսումից առաջ համոզվեք, որ ալերգիա չունեք այս դիմակի

բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ: Բաղադրիչներ 1 ճ.գ. սրճաղացով աղացած կանաչ թեյ 0,5 ճ.գ. կակաոյի փոշի 1 ճ.գ մեղր տաք ջուր Կանաչ թեյն ու կակաոն խառնեք, նոսրացրեք ջրով մինչև թանձր լուծույթ ստանալը: Թողեք զանգվածը մի փոքր սառչի և ավելացրեք մեղր։ Եթե խառնուրդը շատ թանձր է, ավելացրեք մի քիչ

ջուր կամ ձիթապտղի յուղ։ Դիմակը քսեք խոնավ, մաքրված մաշկին և թողեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Կիրառեք խոնավեցնող միջոց: Առաջին 6-8 շաբաթվա ընթացքում դիմակը պետք է քսել 3 օրը մեկ, ապա էֆեկտը պահպանելու համար պրոցեդուրան կատարել շաբաթը մեկ անգամ։