Կիսվում եմ մի գաղտնիքով. Այս հնարքի շնորհիվ սխտորի օգտագործումը ձմռանը վերածվել է հաճույքի

Որպեսզի սխտորը պահպանեք երկար ժամանակ, հեշտացնեք դրա օգտագործումը, կիրառեք սառեցման այս եղանակը: Վերցնել մեծ քանակությամբ սխտոր և մաքրել: Կարող եք աղալ, կարող եք նաև մանրացնել բլեդներով կամ սխտոր ճզմիչով: Վերցնել

միջին չափի տոպրակներ, մեջը լցնել աղացած սխտորը, հավասարաչափ բաշխել ամբողջ տոպրակի մեջ, որպեսզի հավասար շերտ ստացվի: Տոպրակի եզրերը ծալել և քանոնի կամ փայտիկի օգնությամբ սեղմել տոպրակը, որպեսզի քառակուսիներ

ստացվեն: Արդյունքում կունենաք սխտորի պատրաստի փոքր չափաբաժիններ: Դնել տոպրակը տախտակի վրա և ուղարկել սառցարանը: Այսպես սխտորի խորանարդիկները հեշտ են պոկվում: Ուտեստներ պատրաստելիս ստիպված չեք լինի մաքրել ու ճզմել սխտորը: