Կծու սմբուկ՝ աջիկայի մեջ․ Սեղանից անհետանում են վարկենապես

Այսպիսի պահածոն ձմռանը հիանալի լրացում կդառնա ցանկացած ուտեստի համար: Եթե սիրում եք կծու, կարող եք սխտոր ու կծու պղպեղ նշվածից շատ ավելացնել: Այն շատ գեղեցիկ է նայվում և տոնական, և առօրյա սեղանի վրա: Անհրաժեշտ բաղադրիչներ. 1.5կգ միջին չափի սմբուկ 1.5կգ լոլիկ քաղցր պղպեղ՝ 800 գ կծու

պղպեղ՝ 1-2 հատ սխտոր՝ 1 գլուխ աղ՝ 2 ճ.գ. շաքարավազ՝ 125 գ ձեթ՝ 150 մլ քացախ 9 %՝ 50 մլ Ինչպես պատրաստել. Լվանալ ամբողջ բանջարեղենը: Հեռացնել լոլիկների պոչիկներն ու ներքևի հատվածները, բաժանել 2 — 4 մասի: Հեռացնել պղպեղների սերմերը, կտրատել մի քանի մասի: Սխտորը բաժանել պճեղների, մաքրել:

Նախապատրաստած բանջարեղենը աղալ: Սմբուկը կտրատել կլոր-կլոր: Ցանկալի է վերցնել ոչ շատ խոշոր սմբուկներ, որպեսզի դրանք տեղավորվեն բանկայի մեջ: Աղացած բանջարեղենը լցնել կաթսայի մեջ, ձեթ, աղ, շաքարավազ, քացախ ավելացնել և դնել կրակին: Եռալու պահից սկսած եփել մոտ 20 րոպե: Եռացող

աջիկայի մեջ լցնել սմբուկը: Նորից հասցնել եռման աստիճանի և եփել 20 րոպե: Պարբերաբար խառնել: Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ՝ մինչ բանկայի եզրերը: Հերմետիկ փակել և փաթաթել ծածկոցով: Բարի ախորժակ: