«Կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո»․ Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ ցուցադրել է նորածին որդու լուսանկարը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նորածին որդու հետ։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը կրում է ծաղկավոր, երկարափեշ զգեստ։ նա ջերմ գրկել է փոքրիկին։ «Կյանքիս հետ

անցկացրած կյանքիս ամենաանքուն, բայց ամենաերջանիկ գիշերներից հետո», — գրել է երգչուհին, ապա նշել է որդու էջը։ «Յան Վահրամի Պետրոսյան Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով. 1) Յանը մեր ազգանունների վերջին

մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։ 2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։ Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն», — ավելի վաղ գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։