Հիմա 15 օրով արձակուրդ եմ վերցրել, իսկ տղաս ու կինն ամբողջ օրը աշխատանքի են․ Ես էլ որոշեցի օգնել երիտասարդներին, սկսեցի գնալ նրանց տուն, մինչ գործի են լինում

Որդիս կնոջ հետ առանձին են ապրում: Վերջերս են ամուսնացել ու միանգամից տեղափոխվել են վարձակալած տուն: Ես նրանց հետ էի գնացել տունը տեսնելու, ու հենց այդ օրն էլ մի բանալի վերցրեցի ինձ: Ինչ ասես, կարող է պատահել, առավել ևս կողքի շենքերում ենք ապրում, եթե ինչ, 1 րոպեում օգնության կհասնեմ: Հիմա 15 օրով

արձակուրդ եմ վերցրել, իսկ տղաս ու կինն ամբողջ օրը աշխատանքի են: Ես էլ որոշեցի օգնել երիտասարդներին, սկսեցի գնալ նրանց տուն, մինչ գործի են լինում: Արդեն քանի օր է նրանց համար սնունդ եմ պատրաստում. պելմենի, լոբի, ապուր… Մի խոսքով, տնական համեղ ուտելիք, որը որդիս ուղղակի պաշտում է: Հետո

խոհանոցում ավարտում եմ գործերս ու անցնում մաքրություն անելուն: Ինչպես երևում է, հարսս մաքրության հանդեպ բավականին սառն է: Իրեր են թափթփված, միշտ մի քանի հատ չլվացած ափսե կա, լոգասենյակում էլ բարդակ է: Ու նկատել եմ, որ երբ նրանք վերադառնում են տուն, որդիս հաճույքով նստում է սեղանի մոտ ու

սկսում վայելել պատրաստածս, իսկ հարսս դժգոհում է, որ այդ ամենը անառ ողջ ու չափազանց յուղոտ է: Ինձ թվում է, այդ աղջիկը միայն կանաչուց պատրաստված աղցանով է սնվում:  Բացի այդ, հարսս կարծես ուզում է ինձ արագ դուրս հրավիրել տնից: Եթե անկեղծ, չեմ հասկանում նրա դժգոհության պատճառը, եթե որևէ մեկն ինձ համար այդքան բան աներ, ես նրան շնորհակալ կլինեի: