Հոգնած մայրիկը պատվիրեց նախընտրած ուտեստը, ու երբ բերեցին, կինը երեխային ձեռքից բաց չթողնելով՝ սկսեց ուտել

Ամերիկուհի Նիկի Քայնհարթը որոշել էր երեխայի հետ մեկնել Կալիֆորնիա: Կինը 7 նահանգ պիտի անցներ, որ հասներ նշանակման վայր: Բնականաբար, փոքրիկ երեխայի հետ ճամփորդելը հեշտ չէ: Առաջին օրը ընտանիքը փորձում էր կրճատել ժամանակը, և նրանք սնվում էին բացառապես մեքենայի մեջ: Սակայն շուտով Նիկին

կանգ առավ Ֆլորիդայում՝ սրճարանում լիարժեք սնվելու համար: Հոգնած մայրիկը պատվիրեց նախընտրած ուտեստը, ու երբ բերեցին, կինը երեխային ձեռքից բաց չթողնելով՝ սկսեց ուտել: Սրճարանի աշխատակցուհուն հուզեց այդ տեսարանը, և վերջինս առաջարկեց կնոջը գրկել փոքրիկին, որ մայրիկը կարողանա հանգիստ ճաշել:

Մատուցողուհին սիրով էր նայում փոքրիկին, քայլում այցելուների մոտով, ժպտում… Նրա համար հաճելի էր երեխային գրկած պահելը: —Ամեն օր ես մի ձեռքով գրկում եմ երեխայիս, իսկ մյուսով՝ ուտում: Ամեն օր չի պատահում, որ սրճարանի աշխատողը առաջարկի օգնել, -գրել է ֆեյսբուքում հուզված կինը, -դա մեր առաջին լիարժեք

սնունդն էր ողջ ճանապարհի ընթացքում: Դուք մեզ չէիք ճանաչում, բայց այնքան օգնեցիք: Շնորհակալ եմ: Աստված օրհնի ձեզ: Համացանցի օգտատերերը տարբեր կերպ արձագանքեցին տվյալ իրավիճակին: -Ես շատ եմ անհանգստանում, երբ

կողմնակի մարդիկ գրկում են իմ երեխային: —Հույս ունեմ, որ մատուցողուհուն աշխատանքից չեն հանել: -Ես ուղղակի շնորհակալություն կհայտնեի մատուց ողուհուն, բայց իմ երեխային չէի տա նրան: Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք կնոջ փոխարեն: