Ձկնային կոտլետներ՝ մեքսիկական բաղադրատոմսով

Բաղադրիչներ 1. Ձկան փափկամիս – 500 գ 2. Սոխ – 1 հատ 3. Սխտոր – 1 ատամիկ 4. Դարչին – 1 պտղունց 5. Աղացած մեխակ – 1 պտղունց 6. Սպիտակ հաց – 4 կտոր 7. Աղացած քիմիոն – 1 պտղունց 8. Կարմիր չիլի պղպեղ – 1 հատ 9. Ձու – 1 հատ 10. Աղ՝ ըստ ճաշակի 11. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ 12. Համեմ – 1 փունջ : Պատրաստման

եղանակը 1. Մանրացրած սխտորը և սոխը տապակել: Ավելացնել դարչին, մեխակ և քիմիոն, խառնել, տեղափոխել թասի մեջ: 2. Բլենդերի օգնությամբ մանրացնել հացը, 1/3 մասն ավելացնել սոխային զանգվածին, իսկ մնացածը պահել թավալելու համար: Բլենդերի օգնությամբ ձուկը վերածել խյուսի: 3. Մաքրել և մանր կտրատել պղպեղը և

համեմել: Ձկնային խյուսն ավելացնել սոխային զանգվածին, ավելացնել պղպեղ, համեմի կեսը, ձու, կիտրոնի հյութ, աղ, լավ խառնել:4. Մնացած համեմն ավելացնել թավալելու համար պահած հացին: Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և թավալել: Կոտլետները տապակել բարձր կրակի վրա՝ ամեն կողմից 4-ական րոպե: Հետո կրակն իջեցնել և տապակել մոտ 10-15 րոպե՝ ժամանակ առ ժամանակ շրջելով: