Ձյուն է սպասվում․ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ․ Հանրապետության ՈՂՋ տարածքում եղանակը ԿՏՐՈՒԿ կփոխվի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են. Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 08-ի ցերեկը, 09-ին, 10-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ: Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը 10-12 աստիճանով: