Ճապոնացիները բացահայտում են, թե ինչպես կարելի է սրել խոհանոցային դանակը առանց որևէ սարքի

Ցանկացած խոհանոցային դանակ, անգամ ամենասուրը մի հրաշալի պահ միևնույն է կորցնում է իր սրությունը և դառնում է բութ։ Եվ բանը նրանում է, որ դրանում դանակը նույնպես մեղավոր չէ։ Պատճառը դանակի կառուցվածքի մեջ է։ Անհնար է այն պահպանել իդեալական սուր վիճակում։ Սակայն դանակը կարելի է սրել շատ պարզ դանակների սրիչի օգնությամբ, որը գրեթե կա բոլորի տանը։ Սակայն ի՞նչ անել, եթե

ձեր ձեռքի տակ չկա այդ սրիչը։ Մի խորամանկ Ճապոնացի հնարել է մի միջոց, որը կօգնի ձեզ առանց հատուկ սրիչի, իդեալական սրել դանակը։ Ճապոնացի հայտնի բլոգերը վերջերս ցույց է տվել, թե ինչպես են սովորական ճապոնացիները սրում խոհանոցային դանակները, առանց որևէ սարքի։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը․․սովորական թերթ։ Ամբողջ խորամանկությունը կայանում է հատուկ

թանաքի մեջ, որը օգտագործում են թերթերի տպարաններում։ Դրանց բաղադրության մեջ կան գրաֆիտներ, որոնք օգնում են երկաթյա իրերը սրել, ցանկացած ուրիշ սարքից ավելի լավ։ Որպեսզի կարողանաք սրել դանակը, հարկավոր է ուժեղ սեղմել դանակը, սեղանի վրա դրված թերթին։ Այնուհետև հարկավոր է զգուշությամբ, առանց

որևէ կտրուկ շարժման անցկացնել դանակը թերթի մակերևույթվ՝ մեկ ուղղությամբ։ Այս գործընթացը խորհուրդ է տրվում կրկնել մի քանի անգամ, դանակի երկու կողմերով էլ։ Դրանից հետո մնում է միայն լավ լվանալ դանակը ջրի տակ։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա դանակը նորից կլինի շատ սուր։ Ամեն ինչ շատ պարզ է և արագ։