Մանկապարտեզի դայակը մի քանի րոպե չարչարվում է, որ հագցնի փոքրիկի կոշիկը. հանկարծ նա այնպիսի մի բան է ասում, որ կինը քիչ է մնում ուշաթափվի

Մանկապարետզում դայակն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկները: Երեխան օգնություն խնդրեց, և դայակը հասկացավ, թե ինչու: Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսաճտքավոր կոշիկը: Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ շնչակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.

—Դուք սխալ եք հագցրել կոշիկս, սա մյուս ոտքինս էր: Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահպանեց հանգստությունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին: Հետո երեխան ասաց. —Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն: Դայակը մի կերպ

փակեց բերանը, որ չբարկանա, և հանգիստ ձայնով ասաց. —Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ: Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց. —Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մայրիկս է ստիպել, որ հագնեմ: Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հագցրեց կոշիկները և ասաց. -Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ: Երեխան ասաց. —Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…