Մեր այսօրվա առաջարկած բաղադրատոմսը կգերազանցի ձեր ակնկալիքները․ անգամ խմոր պետք չէ, քանի որ որպես հիմք օգտագործելու ենք սովորական լավաշ

Համաձայնեք, որ տնական պիցցան անհամամետ համեղ է, ախորժելի ու շատ մատչելի։ Մեր այսօրվա առաջարկած բաղադրատոմսը կգերազանցի ձեր ակնկալիքները․ անգամ խմոր պետք չէ, քանի որ որպես հիմք օգտագործելու ենք սովորական լավաշ։ Այս կերպ կկարողանաք խնայել ձեր ժամանալը, ուժերը և հոգ

տանել կազմվածքի մասին։  Անհրաժեշտ բաղադրիչներ․ լավաշ՝ 2 հատ մայոնեզ՝ 4ճ․գ․ պինդ պանիր՝ 120–150գ երշիկ եփած՝ 100գ սոխ՝ 1–2 հատ լոլիկ՝ 1 հատ կանաճ սոխ՝ 1 կապ Միջուկը կարող եք փոփոխել ըստ ճաշակի։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ Կլոր բարակ լավաշը տեղավորել տապակի մեջ։ Քսել մայոնեզի կեսը։ Ծածկել լավաշի մյուս

շերտով։ Նորից մայոնեզ քսել։ Մաքրել սոխը, կիսալուսնաձև կտրատել։ Երշիկը կտրատել բարակ կտորների։ Երկու բաղադրիչները հավասարաչափ բաշխել լավաշի ողջ մակերեսին։ Այնուհետև դնել բարակ շերտերի բաժանված լոլիկը և մանրացրած կանաչ սոխը։ Միջին քերիչով անցկացնել պանիրը, լցնել պիցցայի վրա։ Թխել նախխապես տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 12–15 րոպե։ Մատուցել տաք վիճակում։  Բարի ախորժակ։