Միջուկը փոփոխում եմ ըստ տրամադրության, իսկ եթե ձեռքիս տակ հարմար ոչ մի բան չկա, առանց միջուկի եմ պատրաստում

Մի քանի տարի առաջ համացանցում պատահաբար գտա այս բուլկիների բաղադրատոմսը։ Մի անգամ փորձելուց հետո սկսեցի հաճախ թխել։ Կոչվում են Իսպանական բուլկի, սակայն մեր ընատնիքում դրանք խխունջ ենք անվանել։ Միջուկը փոփոխում եմ ըստ տրամադրության, իսկ եթե ձեռքիս տակ հարմար ոչ մի բան չկա,

առանց միջուկի եմ պատրաստում։ Խմորն այնքան փափուկ ու համեղ է, որ ամեն կերպ էլ անհամեմատ ախորժելի է ստացվում։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ ալյուր՝ 300գ խմորիչ՝ 7գ աղ՝ 0,5 թ․գ․ շաքարավազ՝ 60գ ձու՝ 1 հատ ձեթ՝ 2ճ․գ․ ջուր՝ 120մլ կարագ՝ ըստ ճաշակի մուրաբա, ցանկալի է խնձորի շաքարի փոշի Պատրաստման եղանակ․

Միացնել ջուրը, շաքարավազը, ձուն։ Խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Այժմ խառնել ալյուրը, խմորիչը, աղը։ Մեջտեղում փոսիկ անել և լցնել ձվային զանգվածը։ Փափուկ խմոր հունցել։ Ավելացնել ձեթը և մի քիչ էլ հունցել, որ էլաստիկ խմոր ստանաք։ Խորը տարայի մեջ ձեթ քսել, մեջը դնել խմորը, ծածկել տոպրակով և թողնել

1-1,5 ժամ, որպեսզի բարձրանա։ Սեղանին կարագ քսել։ Մի կտոր խմոր վերցնել ու բարակ գրտնակել։ Ամբողջ մակերեսին քսել կարագ և միջուկ դնել եզրի ուղղությամբ։ Կոկիկ փաթաթել ռուլետի, իսկ հետո էլ՝ խխունջի պես։ Տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ծածկել տոպրակով։ Թողնել ևս 40 րոպե։Մինչ այդ տաքացնել ջեռոցը։ Բուլկիներին կարագ քսել և ուղարկել թխվելու՝ 180 °С, 20–25 րոպե։ Շաքարի փոշի ցանել ու մատուցել։ Բարի ախորժակ։