Այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր․փոխնախարարը ներկայացրել է նոր օրենսդրական կարգավորումները

Հայաստանում նոյեմբերի 31-ի դրությամբ առկա է 196 849 հաշ մանդամություն ունեցող անձ, որից 9 191-ը երեխաներ են: Առաջին խմբում առկա է 9 639, երկրորդ խմբում՝ 67 666, երրորդ խմբում՝ 110 353 հաշ մանդամություն ունեցող անձ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Նրա խոսքով՝ հաշ մանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվում ընդգրկված են նաև պատերազմի հետևանքով հաշ մանդամություն ձեռք բերած զի նվորների տվյալները:

«Մենք փորձաքննել ենք 1 962 անձի, որոնցից 1488-ն է ճանաչվել որպես հաշ մանդամություն ունեցող: Առաջին խմբի հաշ մանդամություն ունեցողները 113-ն են, 2-րդ խմբինը՝ 394, երրորդ խումբը՝ 981: Այս թիվը միտում ունի նվազելու, որովհետև գործող կարգավորումներով մենք վերափորձաքննելու ենք»,-ասաց նախարարի տեղակալը: Նրա պնդմամբ՝ կլինեն անձինք, որոնց կենսագործունեության աստիճանը կվերականգնվի, առողջական վիճակը կբարելավվի ու վերափորձաքննության արդյունքում կհասկանան, սահմանվելու է երրորդ խումբ, թե ոչ:

«Հաշ մանդամության խմբի տրամադրման գործընթացում նախարարությունը գնաց փոփոխությունների՝ շեշտը դնելով հաշ մանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդելի վրա: Ստեղծել են այդ բարեփոխման իրավական հիմքերը»,-ասաց Ստեփանյանը: Նրա խոսքով՝ եթե նախկինում ու հիմա անձինք դիտարկում են կենսագործունեության աստիճանի սահմանափակմամբ, նրա հի վանդության ծանրության աստիճանով, ապա նոր մոդելով քաղաքացին կդիտարկվի ըստ ֆունկցիոնալության աստիճանի:

«Նոր օրենսդրական կարգավորումներով՝ այլևս չեն սահմանվի հաշ մանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր, սահմանվելու են ֆունկցիոնալության աստիճաններ՝ թույլ, միջին, ծանր և այլն։ Այլ կերպ ասած, մենք անձին դիտարկելու ենք ոչ միայն հիմնվելով առողջական մոդելի վրա, այլև հիմքում լինելու է նաև սոցիալական մոդելը: Դա իր հերթին ենթադրում է տվյալ անձի կարիքների գնահատում, այնուհետև համապատասխան ծառայությունների մատուցում»,-ասաց Ստեփանյանը:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ ծառայությունները կարող են լինել տարբեր՝ լո գոպեդի, հո գեբանի, անձնական օգնականի և այլն: «Տվյալ անձին, ըստ կարիքի, առաջարկվելու է սոցիալական վերականգնման ամբողջական փաթեթ: Նոր մոդելին արդեն անցում կկատարենք 2023 թ.-ի փետրվարին», — ասաց նախարարի տեղակալը: Կոռո ւպցիոն ռիսկերը նվազեցնելու համար նախարարությունը փոփոխություններ է առաջարկել, ըստ որոնց, պետք է ձևավորվի անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագիտական նոր խումբ: «Ներկայում գործում են բժ շկասոցիալական փորձաքննություն իրականացնող խմբեր:

Առաջարկվող նոր մոդելի համաձայն՝ աշխատանքը կազմակերպվելու է ամբողջությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով: Սահմանվելու է մասնագետների ռեեստր, և փորձաքննությունից մեկ օր առաջ բժ իշկներին գնալու է տեղեկատվություն, որ իրենք պետք է փորձաքննություն անցկացնեն կոնկրետ տարածքում»,-ասաց Ստեփանյանը: Նա հավաելեց նաև, որ բժ իշկները նույնիսկ նախապես չեն իմանալու, թե ով է լինելու փորձաքննվող անձը: Նոր մոդելի գործարկմամբ նախարարությունն ակնկալում է, որ այս պարագայում կնվազեցվեն հատկապես կոռուպցիոն ռիսկերը: