Նոյեմբերի կեսին ԱՅՍՊԻՍԻ եղանակ ոչ ոք չէր կարող ակնկալել․ Ինչ նոր ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ Նոյեմբերի 9-ից

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով: