ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ․ միայն իմանաք որքան է դարձել ձեթի և մսի գինը

2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան ևմծովամթերքի, բանջարեղենի՝ 1.5-5.2% գնաճերը: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Հայաստանի վիճակագրական կոմիտեից։ Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 69.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ: Մրգի ապրանքախմբում1 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`2.4% գնաճ: 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 4.0%:

Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.3 տոկոսային կետով: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 31.9%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ («Իշխան» ձկնատեսակի գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 36.5%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.7%): Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ: Ձվի գինը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել է 28.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`4.8%-ով: 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 8.8%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ`2.5% գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ: Հացի, ձավարեղենի և ալյուրի գները 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել են 11.0%, 17.3% և 7.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0%, 1.2% և 1.5%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 20.3%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ: 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.5%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.1%, սուրճի, թեյի, կակաոյի 1.5% գնաճ: 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում` ընդ որում, խոզի մսի գինը 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազելով 2.5%-ով, պահպանել է 2020թ. հոկտեմբերի համեմատ գնաճի համեմատաբար բարձր տեմպը՝ կազմելով 34.3%: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 23.6% գնաճ, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ 0.2% գնանկում: Ապրանքախմբում ընգրկված արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ կազմել է 42.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3% գնանկում: