Շնորհակալության աղոթք. Շնորհակալություն հայտնիր Աստծուն ամեն օր և ամեն ինչի համար. ԱՄԵՆ

Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին: Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ:

Աղոթքի մեկ այլ տարբերակ Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։ Զորացրու մեզ, Տեր, պահելու Քո պատվիրանները, այսօր և ամեն ժամանակ։ Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և հասնենք գալիք բարիքներին Քո բոլոր սրբերի հետ, փառաբանելով Ամենասուրբ Երրորդությունդ, հավիտյանս։ Ամեն։