ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵՔ․ Դասերը ՉԵՆ ԼԻՆԻ հեռավար, արձակուրդը ևս չի երկարի․ ահա, թե ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կա: «Առաջնորդվում ենք արձակուրդների հետ կապված ունեցած որոշմամբ: Եթե փոփոխություններ լինեն, ապա մենք կտեղեկացնենք»,- ասաց Գեղամ Մելիքբեկյանը:

Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում չլինելու պարագայում դասերը կվերսկսվեն նոյեմբերի 8-ից:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ կապված էլ, համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հի վանդության տարածումը զսպելու նպատակով, առաջարկվել էր 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: