Ո՞վ է Տաթևիկ Ադումյանի ամուսինը. լուսանկարներ

Past.am-ը գրում է. Սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանի աստղային ժամը եկավ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից: Նա միշտ կարողացել է հեշտությամբ դուրս գալ ռեժիսորի տված հանձնարարություններից: Նա ինքնատիպ է ու յուրօրինակ: Այսօր Past.am-ը ներկայացնում է դերասանուհու և նրա ամուսնու համատեղ լուսանկարները: Տաթևիկ Ադումյանը իր ամուսնու հետ ծանոթացել է 2011թ-ի օգոստոսին` Ջերմուկում: «Շախմատի կանանց հավաքականին նվիրված միջոցառում էր:

Ես “Միմ” ստուդիայի ներակայացման մեջ եմ զբաղված: Այդ օրը շուտ էինք գնացել, որ պատրասվեինք ելույթին, նա էլ որպես անգլերենի համընթաց թարգմանիչ շուտ էր եկել, որ տեքստին ծանոթանար: Այդ ժամանակ էլ ինձ առաջին հայացքից սիրահարվել է, բայց չի մոտեցել: Երբ տեսա նրան, սառած նայում էի, չէի հասկանում` ինչ է կատարվում: Ամեն ինչ սկսվեց առաջին հանդիպումից, մենք որոշեցինք միշտ միասին լինել, այդպես էլ եղավ»: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Տաթևիկը:

Զույգը դեռևս չունի երեխա: Սակայն մի առիթով դերասանուհին նշել է, որ ցանկանում է երեք երեխա ունենալ: «Երբ բալիկ ունենամ, ժամանակավորապես աշխատանքս կթողնեմ. պետք է պատրաստ լինեմ ինքս խնամել, ոչ թե տատիկների կամ, ինչպես նորաձեւ է, դայակի հույսին թողնել: Ամեն րոպե պետք է երեխայիդ կողքին լինես, աշխատանքը հետո էլ կարող ես շարունակել, բայց երեխայիդ ամեն նոր քայլը չես կարող վերադարձնել: Ուզում ենք երեք երեխա ունենալ, ինչպես կստացվի» :