Ո՞վ կսպասեր այսպիսի ԿՏՐՈՒԿ փոփոխության․ Ամսի 17-ից սկսած եղանակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 15-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, 16-17-ին, 18-ի գիշերը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին՝ առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: