Որոշումն ընդունված է․ Ահա, թե երբվանից ԻՍԿԱՊԵՍ ԿԲԱՑՎԵՆ դպրոցները․ ԿԳՄՍ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համավա րակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին: «Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը: «Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամա ճարակային բոլոր կանոնները, որովհետև դրանք առաջին հերթին անդրադառնում են ուսումնական հաստատության գործունեության վրա:

Հուսով ենք, որ այդ կանոնների պահպանման պարագայում կկարողանանք առկա ուսուցումը շարունակել ողջ ուսումնական տարվա ընթացքում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցներում համապատասխան ջերմ ային ռե ժիմի ապահո վման և պահպանման խնդ իրներին՝ ընդգծելով, որ գործընթացը կարգավորվում է սահմանված նորմատիվներով: «Դպրոցը պետք է ջեռ ուցել այն պահին, երբ համապա տասխան ջերմային ֆոնը բնականորեն չի ապահովվում: Ես սա շեշտում եմ, քանի որ հաճախ ահազանգեր ենք ստանում, թե իբր նախարարությունը կամ լիազոր այլ մարմին՝ քաղաքապետարանը կամ մարզպետարանը, չի թույլատրում որևէ գործողություն կատարել համապատասխան ջերմային ռեժիմ ապահովելու համար:

Դպրոցի տնօրենը պարտավոր է ապահովել այդ ջերմային ռեժիմը, որը ստուգելու համար պատասխանատու են համապատասխան տեսչական մարմինները և ոչ թե նախարարությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կան դպրոցներ, հատկապես՝ գյուղական համայնքներում, որտեղ ջեռուցմանն առնչվող խնդ իրները, սակայն, կապված են տվյալ բնակավայրի կամ համայնքի հետ: «Եթե դպրոցում չկան համապ ատասխան ենթակառուցվածքներ, օրինակ՝ գազամա տակարարում, հնարավոր է՝ այն բացակայում է նաև տվյալ համայնքում: Մենք հավաքագրել ենք նման բոլոր խնդ իրները և դրանք վերլուծում ենք տեսչական մարմինների ու Տարածքային կառավարման և ենթակառուց վածքների նախարարության մեր գործընկերների հետ՝ փորձելով լուծումներ գտնել, օրինակ՝ սու բվեն ցիոն ծրագրերի շրջանակում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը»,- ասված է նախարար ության տարածած հաղորդագրությա մեջ: