Որպեսզի պատրաստեք առանց քացախի ու շաքարավազի թթու վարունգ, պետք է ընդամենը 10 րոպե

Տնական թթվի ավելի պարզ բաղադրատոմս չեք հանդիպել։ Որպեսզի պատրաստեք առանց քացախի ու շաքարավազի թթու վարունգ, պետք է ընդամենը 10 րոպե։ Ընդ որում ոչ մի հոգնեցնող ստերիլիզացիա։ Նշված բաղադրիչները նախատեսված են 3լ բանկայի համար։ Ըստ բաղադրատոմսի՝ թթու վարունգները պետք է պահել մութ սառը տեղում։ Եթե չունեք նկուղ, բանկան 3 օր թողեք սենյակային ջերմաստիճանի ներքո։

Հետո եռացրեք աղաջուրը ու նորից լցրեք բանկայի մեջ։ Հերմետիկ փակեք ու պահեք։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ վարունգ՝ 1,5կգ սխտոր՝ 1 հատ աղ՝ 1ճ․գ․ սև հատիկավոր պղպեղ՝ 5 հատ դափնետերև՝ 4 հատ բալի տերև՝ 3 հատ հաղարջի տերև՝ 3 հատ ծովաբողկի տերև՝ 3 հատ սամիթի ծաղիկներ՝ 2 հատ Պատրաստման եղանակ․ Բանկայի մեջ դնել տերևները, սամիթն ու դափնետերևը։

Լվանալ վարունգներն ու կտրել եզրերը։ Սեղմելով դասավորել բանկայի մեջ, ավելացնել պղպեղն ու սխտորը։ Մի քիչ սառը ջրի մեջ լցնել աղը, խառնել՝ մինչ համասեռ հեղուկ կստացվի, լցնել բանկայի մեջ։ Մինչ եզրերը սովորական ջուր լցնել։ Փակել բանկան պլաստմասե կափարիչով և ուղարկել նկուղը։  Եթե սիրում եք կծու, կարող եք պղպեղ կամ ավելի շատ սխտոր ավելացնել։  Բարի ախորժակ։