ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ․ Այսուհետ ՀՀ ԲՈԼՈՐ քաղաքացիները կարող են

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավա րակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում հոկտեմբերին փոփոխություններ են եղել։ Ավստրիա․ Սահմանը հատելու ռեժիմը՝ Ս. թ. սեպտեմբերի 15-ից Հայաստանը հեռացվել է «ցածր ռ իսկային» համարվող երկրների ցանկից: Ավստրիա մուտք գործելիս հարկավոր է գրանցվել Einreiseformular (Pre-Travel-Clearance) (ptc.gv.at) կայքի միջոցով՝ ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ: Գրանցման մասին հավաստումը անհրաժեշտ է ներկայացնել սահմանակետում թվային կամ թղթային տարբերակով: Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել QR կոդի միջոցով:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առ ողջապահական և այլն)․ Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է ապահովել 3-G կանոնների կիրառումը: 3-G կանոններն են՝ Պա տվաստված /կորոն ավիրուսային հի վանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դե ղաչափ, թեստավորված, վերականգնված/կազդուրված: ՊՇՌ հետազոտության հավաստագրի վաղեմությունը չպետք է գերազանցի 72 ժամը, իսկ հակագ են հետազոտության հավաստագրի վաղեմությունը՝ 48 ժամը: Այնուհետև ժամանելուց հետո անհրաժեշտ է լրացնել ինքնամեկուսացման անցնելու պարտավորություն, ինչից հետո ժամանելու 6-րդ օրը անձը կարող է անցնել ՊՇՌ հետազոտություն։ Բացասական պատասխանի դեպքում թույլ է տրվում դադարեցնել ինքնամեկուսացումը։

Միևյնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ուղևորները, ովքեր կներկայացնեն ամբողջությամբ պատվաստված կամ կազդուրված/ապաքինված/ լինելու մասին հավաստագիր, ազատվում են առցանց գրանցվելու և ինքնամեկուսացման անցնելու պարտադիր պայմաններից: Վերը նշված պայմաններից ազատվում են նաև 12-ից 18 տարեկան երեխաները, ովքեր Ավստրիա կժամանեն ամբողջությամբ պատվաստված չափահաս անձի ուղեկցությամբ և այն անձինք, ովքեր կժամանեն ընտանեկան անկանխատեսելի և անհետաձգելի պատճառներից ելնելով: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել. https://www.bmeia.gv.at/

Բելգիա․ Սահմանը հատելու ռեժիմը՝ Օտարերկրյա քաղաքացիների /երրորդ երկրներից ժամանողների/ ոչ էական ճամփորդությունը Բելգիայի տարածք դեռևս արգ ելված է: Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առո ղջապահական և այլն)։ Բացառություն են կազմում` առ ողջական խնդիրներ ունեցող, ընտանիքի վերամիավորման, բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Դիվանագիտական անձնագրերով կարող են մուտք գործել միայն Բելգիայի ԱԳՆ հատուկ թույլտվություն ստանալու պարագայում՝ ունենալով 72 ժամյա վաղեմության բացասական թեստի պատասխան և առցանց հավելվածից ստացված թույլտվություն /QR code/ և կարող են երկրում գտնվել առավելագույնը 48 ժամով: 48 ժամից ավելի գտնվելու պարագայում ժամանողները պետք է հանձնեն լրացուցիչ թեստ և ինքնամեկուսանան 10 օր ժամկետով, իսկ 7-րդ օրը կրկին պետք է հանձնեն թեստ: Հուլիսի 1-ից՝ կարելի է ներկայացնել նաև ԵՄ կողմից հաստատված պատ վաստանյութով պա տվաստման վերաբերյալ հավաստագիր՝ հաշվի առնելով, որ երկրորդ պա տվաստումից հետո անցել է առնվազն 14 օր: Այս դեպքում թեստը պետք է հանձնել ժամանման 1-ն օրը, և բացասական արդյունքի պարագայում ինքնամեկուսացման պահանջ չի ներկայացվում:

Բրազիլիա․ Սահմանը հատելու ռեժիմը՝ Բրազիլիայի կառավարության 2021թ․ հունիսի 23-ի № 655 որոշման համաձայն կոր ոնավիրուսային հ իվանդությամբ պայմանավորված՝ արգ ելվում է օտարերկրացիների մուտքը Բրազիլիա ցամաքային և ջրային ճանապարհներով։ Միևնույն ժամանակ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել երկիր օդային ճանապարհներով։ Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առ ողջապահական և այլն)

Բրազիլիայի տարածք օդային ճանապարհով մուտք գործելու համար անհրաժեշտ է դեպի Բրազիլիա թռիչքն իրականացնող ավիաընկերությանը ներկայացնել կո րոնավի րուսային հ իվանդության ախ տորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Սերտիֆիկատը պետք է լինի պորտուգալերեն, իսպաներեն կամ անգլերեն լեզվով։ 12 տարեկանից ցածր երեխաները ՊՇՌ հետազոտության կարիք չունեն, եթե նրանց ուղեկցում են նշված հետազոտությունն անցած ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։ Անհրաժեշտ է նաև ներկայացնել Ճանապարհորդի առ ողջության մասին հայտարարագրի լրացման ապացույց՝ տպագիր կամ էլեկտրոնային եղանակով։ Հայտարարագիրը պետք է լրացնել Բրազիլիա թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ հետևյալ հղումով՝ https://formulario.anvisa.gov.br/?lang=en:

Բուլղարիա․ Սահմանը հատելու ռեժիմը՝ 2021թ. սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Բուլղարիայի տարածք մուտքի ռեժիմը կանոնակարգվում է ԲՀ առ ողջապահության նախարարի РД-01-733/27.08.2021թ․ և դրանում փոփոխություններ են կատարելու մասին հետևյալ հրամաններով՝ РД-01-767/10.09.2021г., РД-01-794/24.09.2021г., РД-01-820/08.10.2021г. և РД-01-874/26.10.2021, որով սահմանվում է, որ 2021թ. հոկտեմբերի 30-ից սկսած Հայաստանը գտնվում է կարմիր գոտում: Վերոնշյալ հրամանների համաձայն Բուլղարիայի տարածք կարող են մուտք գործել կարմիր գոտում գտնվող երկրներից ժամանող հետևյալ խմբերի անձինք՝

ԲՀ քաղաքացիները և Բուլղարիայում մշտական, երկարաժամկետ կամ շարունակական բնակության կարգավիճակ ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները; Եվրոպական Միության, Եվրոպական տնտեսական տարածքի, Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամներն, ովքեր ժամանում են նշյալ երկրներից; Բժ շկական մասնագետները, հետազոտողները, սոցիալական աշխատողները և նրանց վերադաս անձինք այն դեպքում, երբ նրանց ուղևորության նպատակը կապված է մասնագիտության հետ; Դ եղագործական արտադրանքի, բժ շկական սարքավորումների և անհատական պաշտպանիչ միջոցների, բ ժշկական սարքերի մատակարարման, այդ թվում՝ տեղադրման և սպասարկման ոլորտում աշխատող անձինք;

Պաշտոնյաները (պետությունների ղեկավարները, կառավարությունների անդամները և այլն) և նրանց պատվիրակությունների անդամները, ինչպես նաև դիվանագետները, օտարերկրյա առաքելությունների վարչական և տեխնիկական անձնակազմի անդամները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, ռ ազմական անձնակազմը, անվտ անգության և պետական կարգի ծառայությունների և հումանիտար ոլորտի աշխատակիցներն՝ իրենց պարտականությունների կատարման նպատակով և վերջիններիս ընտանիքի անդամները; Հումանիտար նպատակներով ճանապարհորդող անձինք, համաձայն ԲՀ-ում օտարերկրացիների մասին ակտի պահանջների (The Foreigners in the Republic of Bulgaria Act);

Գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտի սեզոնային աշխատողները; ԲՀ արդարադատության նախարարի հաստատմամբ՝ օտարերկրյա քաղաքացիները՝ Բուլղարիայի քաղաքացիություն ստանալու նպատակով; այն օտարերկրյա ուսանողները, ովքեր ունեն ԲՀ-ում բնակության երկարաժամկետ D տիպի վիզա՝ կրթություն ստանալու նպատակով; այն անձինք, ովքեր ստացել են հաստատում ԲՀ առողջապահության նախարարի կամ նրա կողմից լիազորված ԱՆ տեղակալի կողմից հատուկ կարևորության նպատակներով: Նշյալ անձանց նկատմամբ կիրառվող հատուկ հակահ ամաճարակային միջոցառումները պետք է ներառվեն ԱՆ հաստատման մեջ: Բուլղարիա մուտք գործելիս վերոնշյալ խմբերի անձինք պետք է ներկայացնեն պատ վաստման կամ կորո նավիր ուսով հի վանդացած լինելու մասին ԵՄ թվային վավեր վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ և 72-ժամ վավերականությամբ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին ԵՄ թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ տեղեկանք:

Կարմիր գոտում գտնվող երկրներից ժամանող ԲՀ քաղաքացիների և Բուլղարիայում մշտական, երկարաժամկետ կամ շարունակական բնակության կարգավիճակ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում վերջիններս պարտավոր են ինքնամեկուսանալ 10-օրյա ժամկետով տանը կամ բնակության այլ վայրում՝ ԲՀ տարածքային առո ղջապահական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմնի ցուցումով, իսկ ոչ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում մեկուսացման պահանջը կարող է չեղարկվել Բուլղարիա մուտք գործելուն հաջորդած 24 ժամի ընթացքում ՊՇՌ բացասական արդյունքով վկայական ներկայացնելու պարագայում:

Կարմիր գոտում գտնվող այլ երկրներից ժամանող անձանց կողմից պա տվաստման կամ կորո նավիր ուսով հիվ անդացած լինելու մասին ԵՄ թվային վավեր վկայական չներկայացնելու դեպքում անձանց մուտքը կարող է թույլատրվել ԲՀ տարածք 72-ժամ վավերականությամբ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին ԵՄ թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, բացի այդ վերջիններս պարտավոր են ինքնամեկուսանալ 10-օրյա ժամկետով տանը կամ բնակության այլ վայրում՝ ԲՀ տարածքային առ ողջապահական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմնի ցուցումով:

Կարմիր գոտում գտնվող երկրներից ժամանող 12-18 տարեկան երեխաները պարտավոր են ներկայացնել 72-ժամ վավերականությամբ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին ԵՄ թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ: Պահանջվող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում, վերջիններս պարտավոր են ինքնամեկուսանալ 10-օրյա ժամկետով: Նշյալ պահանջը կարող է չեղարկվել ԲՀ քաղաքացիների և Բուլղարիայում մշտական, երկարաժամկետ կամ շարունակական բնակության կարգավիճակ ունեցող երեխաների դեպքում՝ երկիր մուտք գործելուն հաջորդած 24 ժամի ընթացքում ՊՇՌ բացասական արդյունքով վկայականի ներկայացման դեպքում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն) ․ ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝ Ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները; Բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս; Փոխադրող միջոցների անձնակազմերը; Դեպի ԲՀ տարածքում գտնվող օդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը; Սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և նշյալ հաճախականությամբ և նպատակներով այցելում ԲՀ;

Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները և ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր կրթական նպատակներով ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում են Բուլղարիա, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող և վերոնշյալ երկրներ՝ կրթական նպատակով այցելող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից վկայական ներկայացնելու պարագայում; ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց անմիջապես տարանցումը երաշխավորվում է; Մինչև 12 տարեկան երեխաները՝ անկախ ժամանման երկրից; Այն պետություններից ժամանող անձինք, որոնց քաղաքացիների, ինչպես նաև կացության կարգավիճակ ունեցող անձանց ազատ տեղաշարժի մասին առկա է փոխադարձ համաձայնություն:

Գերմանիա․ Սահմանը հատելու ռեժիմը՝ Սահմանի հատումը թույլատրվում է միայն ԳԴՀ/ԵՄ կողմից ճանաչված պա տվաստանյութով լիարժեք պ ատվաստված լինելու դեպքում։ Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առո ղջապահական և այլն)։ Ռիսկային շրջաններից (Հայաստանը կրկին այս ցանկում է 2021թ. սեպտեմբերի 19-ից) ոչ լիարժեք պա տվաստված քաղաքացիների մուտքը Գերմանիա թույլատրվում է սահմանափակ դեպքերում (հիմնականում՝ առո ղջական խնդիրների):

Թուրքմենստան․ Սահմանը հատելու ռեժիմը՝ 2020թ. մարտի 20-ից գործում է օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի և դեսպանընկալ երկրի կառավարության որոշումներով սահմանվող մասնավոր դեպքերի) Թուրքմենստան մուտքի արգելք։ Վերջիններիս ելքի սահմանափակումներ չեն գործում։ Ներկայում դեպի Թուրքմենստան և Թուրքմենստանից որևէ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում: Կանոնավոր չվերթների իրականացման սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ մինչ դրանց վերացման մասին պաշտոնական հայտարարության տարածումը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)․ Երկիր մուտք գործող քաղաքացիներից պահանջվում է ներկայացնել կոր ոնավի րուսային վա րակի բացակայությունը հավաստող և առավելագույնը 72 ժամ վաղեմությամբ բ ժշկական տեղեկանք, ինչպես նաև պ ատվաստված լինելը հավաստող տեղեկանք (ընդ որում պ ատվաստանյութի առաջին չափաբաժինը անհրաժեշտ է ստանալ ժամանումից նվազագույնը 42, իսկ երկրորդը՝ նվազազագույնը 21 օր առաջ)։ Պա տվաստման վկայականի բացակայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հակամար մինների առկայության կամ պատվ աստման հակաց ուցման վերաբերյալ։ Դեսպանընկալ երկիր ժամանելուն պես իրականացվում է քաղաքացիների մոտ կորո նավիրուսի առկայության ՊՇՌ թեստավորում։ Դիվանագիտական կամ համարժեք կարգավիճակ չունեցող ժամանող քաղաքացիներից պահանջվում է նաև անցնել պարտադիր 21-օրյա կարանտին մասնագիտացված բժշ կական հաստատություններում։

Իտալիա․ Սահմանը հատելու ռեժիմը՝ A խմբի երկրներ․ Սահմանափակումներ չկան։ B խմբի երկրներ․ Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության։ C խմբի երկրներ (Սույն խմբում սովորաբար ներառվում են հիմնականում ԵՄ երկրները)․ Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության։ D խմբի երկրների համար․ Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության։ E խմբի երկրների համար․ Սույն խմբի երկրներ/ից մուտքն ու ելքը զբոսաշրջության նպատակներով ա րգելված է: (Այս պահի դրությամբ Հայաստանը ներառված է «E» խմբում)։ Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առո ղջապահական և այլն)․ (A խումբ)․ սահմանափակումներ չկան։ (B խումբ)․ Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝ տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital(dPLF) https://app.euplf.eu/։ (C խումբ)․ Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝ տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF) https://app.euplf.eu// Պա տվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass). տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ անտի գենային կամ մ ոլեկուլային թեստի հանձնում։

(D խումբ)․ Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝ տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF) https://app.euplf.eu// ․ առավելագույնը 72 ժամ վաղեմության կոր ոնա վիր ուս ան տիգենային կամ մոլե կուլային հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։ Պա տվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass). տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ ան տիգենային կամ մոլեկ ուլային թեստի հանձնում ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից ինքնամեկուսացման ավարտին հանձնել ան տիգենային կամ մո լեկուլային թեստ։ (E խումբ)․ Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ բացառություն են կազմում հետևյալ հատուկ դեպքերը՝ աշխատանքային անհրաժեշտություն, b. ծայրահեղ անհրաժեշտություն, բո ւժման նպատակով, d. ուսման նպատակով վերադարձ բնակության վայր /հաշվառման կամ փաստացի/

ԵՄ, Շենգեն գոտու երկրների, Անդորրայի, Մոնակոյի Իշխանության, Վատիկանի քաղաք-պետության և Սան Մարինոյի Հանրապետության քաղաքացիներին 4-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամները, երրորդ երկրների քաղաքացիները, ովքեր հաշվառված /գրանցված/ են Իտալիայում և ունեն երկարաժամկետ բնակության թույլտվություն, 6-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի անդամները այն անձին, ով 4-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձի հետ ունի կայուն և ապացուցելի զգացմունքային կապ (proven and stable emotional relationship) /նաև համատեղ չբնակվող/ և մուտք է գործում այդ անձի բնակավայր հասնելու համար:

Նշված բացառություններից մեկի /մի քանիսի/ հիման վրա Իտալիա մուտք գործելուց հետո անհրաժեշտ է. տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital (dPLF) https://app.euplf.eu// , առավելագույնը 72 ժամ վաղեմության կորո նավի րուսի անտ իգենային կամ մ ոլեկուլային հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, պահպանել 10-օրյա պարտադիր ինքնամեկուսացում, ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից, ինքնամեկուսացման ավարտին պարտադիր հանձնել անտի գենային կամ մոլ եկուլային թեստ։ Մինչև 6 տարեկան երեխաներն ազատված են ան տիգենային կամ մոլ եկուլային թեստից։ Սահմանափակումներից ազատվում են (բացառությամբ տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկից և մուտքի համար նախատեսված անտի գենային կամ մոլ եկուլային թեստից) բոլոր այն քաղաքացիները, ովքեր մուտք են գործում Իտալիա առավելագույնը 120 ժամ տևողությամբ՝ աշխատանքային, առ ողջապահական և ծայրահեղ անհրաժեշտության ապացուցելի նպատակներով:

Լիբանան․ Սահմանը հատելու ռեժիմը՝ Օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար գործում են նախկինում կիրառվող վիզային ռեժիմները։ Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առո ղջապահական և այլն)։ Ըստ Լիբանանի Զինվորական բարձրագույն խորհրդի 21/01/2021 թ. համար 46 որոշման Լիբանան մուտք գործելու 72 ժամ վավերականությամբ ՊՇՌ բացասական թեստի առկայությունը պարտադիր է, օդանավակայանում իրականացվում է լրացուցիչ թեստավորում, ինչին հաջորդում է եռօրյա ինքնամեկուսացում՝ 12 տարեկանից բարձր ուղևորների կողմից նախապես տրամադրված բնակհասցեի և այլ տվյալներով, որը տրամադրվում է նախքան Լիբանան մուտք գործելը: Միայն պատվաստման սերտիֆիկատով Լիբանան մուտք գործելու դեպքում հարկավոր է առնվազն 14 օր անցած լինի երկրորդ չափաբաժինն ընդունելուց։