Ուրբաթ օր էր, երեկոյան աշխատանքից գնում էի տուն․ հանկարծ զանգում է կինս ու արտասվելով գո ռում

Կանայք զարմանալի էակներ են: Նրանք կարող են ստիպել պա նիկայի ենթարկվել անգամ ամենազուսպ ու ամուր նյ արդերով տղամարդկանց: Ահա այսպիսի մի ծիծաղաշարժ պատմություն ենք գտել համացանցում: Հավանաբար, տղամարդը, որը կիսվել է տվալ դրվագով, ճերմակած մազերով է հասել տուն… Ուրբաթ օր էր: Երեկո:

Արդեն տուն էի վերադառնում, երբ հեռախոսիս զանգ եկավ: Պատասխանում եմ ու լսում կնոջս ձայնը. ակնհայտ էր, որ արտասվում է: Նա շփոթում էր բառերը, չէր կարողանում հստակ խոսել, հետո մոտը հիստերիա սկսվեց… —Ու՞ր ես (սկսում է լացել): Ու՞ր ես, քեզ եմ հարցնում: —տուն եմ գալիս, ի՞նչ է պատահել: -Խնդրում եմ,

արագ արի: Խնդրում եմ քեզ: -Մի բառ ասա, ի՞նչ է եղել: Հիմա կհասնեմ:Մեծ արագությամբ թռնում եմ ճանապարհային ոստիկանության մեքենայի կողքով, նրանք միասցնում են ազդանշանը ու ընկնում իմ հետևից: Արգ ելակում եմ, բացատրում իրավիճակը, խոստանում եմ ինքնակամ ներկայանալ բաժին, միայն թե բաց թողնեն:

Կինս նորից է զանգում. -Ի՞նչ եղ… Ու խոսքը կիսատ թողնելով՝ սկսում է ավելի բարձր արտասվել: Իմ մտքով արդեն ինչ ասես անցնում է: Նյ արդերիցս վառում եմ ծխախոտը… Վերջապես հասնում եմ բակ: Առանց մեքենայի շարժիչը անջատելու, առանց դուռը փակելու վազում եմ տուն ու տեսնում… Կինս մեր 1-ամսական դստեր հետ փակվել է սանհանգույցում, իսկ հյուրասենյակում 3 թիթեռներ են ճախրում…