Ջուր հավաքեք․ Վաղվանից մի ամբողջ օր ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ․հայտնի են հասցեները

«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի. Մարալիկ քաղաքի, Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան,

Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։