Սա հաջողություն բերող աղոթք է, Տարածիր, միշտ քեզ հետ լինի․Ամեն

Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Բայց երբ անօգուտ բան էր աղաչում, չլսվեց. «Եվ դրա համար, — ասում է առաքյալը, — երեք անգամ աղաչեցի Տիրոջը… բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է» (Բ Կորնթ. 12: 8-9): Նախապես ո՞վ է ավելի արդար, քան Մովսեսը: Եվ նա նույնպես չլսվեց, և Աստված նրան ասաց` բավական է (Բ Օր. 3:26):Քանի որ նա խնդրում էր, որ մտնի ավետյաց երկիր, իսկ դա անօգուտ կլիներ, ապա և Աստված թույլ չտվեց: Բացի այդ` մենք չենք լսվում նաև այլ պատճառով, որ մեղքերի մեջ ենք հենց այն ժամանակ, երբ խնդրում ենք :

Այդ մասին Աստված ցույց է տալիս, երբ հրեաների մասին ասում է Երեմիային. «Իսկ դու մի’ աղոթիր այդ ժողովրդի համար… Չե՞ս տեսնում, թե ինչե’ր են կատարում» (Երեմիա 7:16-17): Նրանք, ասում է Նա, պիղծ բաներ են անում, իսկ դու նրանց համար խնդրում ես: Բայց Ես չեմ լսելու քեզ: Հավասարապես, երբ մենք մեր թշնամիների դեմ ինչ-որ բան ենք խնդրում, ապա ոչ միայն չենք լսվում, այլև բարկացնում ենք Աստծուն: Աղոթքը բժշկություն է, սակայն երբ չգիտենք, թե ինչպես օգտագործել այդ բժ շկությունը, ապա չենք կարող օգտվել նրա բուժական զորությունից :

Այսպիսով, մեծ բարօրություն է աղոթքի մշտականությունը, ինչպես ուսուցանում է մեզ քանանուհու հետ կատարվածը. իրոք, այն ինչին համաձայն չէր Քրիստոս, երբ Նրա առաքյալները խնդրում էին, քանանուհին հաջողեց՝ իր համառությամբ հասնելով խնդրածի իրագործմանը: Աստված ավելի շատ կամենում է, որ մենք խնդրենք մեր մեղքերի համար, քան ուրիշներն անեն դա մեր փոխարեն: Երբ խնդրում ենք մարդկանց, մեզ հարկ է լինում և’ դրամ ծախսել, և’ ստրկաբար շողոքորթել, և’ շատ անգամ գնալ-գալ, և նեղություններ քաշել, որովհետև հաճախ անհնար և անմատչելի է լինում անմիջապես զրուցել վերևում կանգնածների հետ, այլ նախ անհրաժեշտ է լինում և’ դրամով, և’ զանազան զրույցներով գրավել նրանց ծառաների, կառավարիչների և վստահված անձանց ուշադրությունը և նրանց միջոցով ստանալ խնդրածը: